Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական նիստին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Այն հարցին, թե արդյոք վարչապետը պատրաստվում է նիստի շրջանակում հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կառավարության մամուլի ծառայությունից պատասխանել են, որ այս պահին կա միայն նիստին մասնակցելու օրակարգ: