Անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրով Շիրակի դպրոցներում իրականացվող շինարարական աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։
67 մլն դրամով վերանորոգվում է Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի տանիքը՝ 3820 քառակուսի մետր մակերեսով։
Հայաստան Կարապետյան (Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի տնօրեն) - 31 տարին լրացել է, որ կառուցվել է, և տանիքի հետ կապված ոչ մի աշխատանք չէր եղել, և տանիքաշինությունը օրհասական էր, մենք չէինք կարող, նույնիսկ լույսերի սպասարկումն էր վտանգավոր, հրդեհավտանգ էր:
Աշխատանքները, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ կավարտվեն։ Նույն ծրագրով նաև Քեթիի դպրոցի տանիքն է նորոգվում՝ 54 մլն 840 հազար դրամով։
Հրայր Կարապետյան (Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ) - Այս տարի պետական ծրագրերով նախատեսված է Շիրակի մարզում 21 դպրոցների ներքին հարդարման, պատուհան-դռների փոփոխման և տանիքի 22 ծրագիր՝ 531 մլն դրամ արժողության:
Նազելի Բաղդասարյան (Շիրակի մարզպետ) - Դպրոցների անմխիթար վիճակը տարիներ շարունակ մնացել է առկախված, հստակորեն ընդգծենք, որ համայնքները շատ դեպքերում շահագրգռված չեն, որովհետև համայնքապատկան չեն, շուրջ կես միլիարդ դրամ Շիրակի մարզի դպրոցներին, 91 դպրոցական ծրագիր, գումարային մեծը Շիրակի մարզին է հատկացվել։
Այս ծրագրերով Կառավարությունը թեթևացնում է դպրոցների բեռը՝ հնարավորություն տալով դպրոցին տնտեսված միջոցներով ներքին հարդարում իրականացնել։
Նազելի Բաղդասարյան - Մեր մոտեցումը դպրոցների և մանկապարտեզների մնում է, դպրոցաշինությունը մնում է առաջնահերթություն, ցավոք, մի քանի ծրագիր դուրս է մնացել, հաջորդ տարի կընդգրկվի, 11 դպրոցի, Քարաբերդի դպրոցը։
Նախանշված ժամկետում աշխատանքներն ավարտելը կարևոր է, սակայն եթե աշխատանքում հայտնաբերվեն թերացումներ, շինարարը չի վճարվի՝ հստակ հայտարարում է Բաղդասարյանը։