Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ դեկտեմբերի 12-18-ն ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 348 դեպք, որից 108-ը արտակարգ, այդ թվում՝ 45 հրդեհի, 2 քարաթափման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 51 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 151 կենցաղային կանչ. տուժել է 83 մարդ։
Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 5 մահ:
Արձանագրվել է թունավորման 5 դեպք:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: