Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ այսօր Գորիսում ժամանակավոր բնակվող արցախցի մանուկները հնարավորություն են ունեցել կտրվել առօրյա իրողություններից ու Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում դիտել «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» ներկայացումը։
Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Հայաստանում գտնվող արցախցի երեխաների դասերը ժամանակավորապես կկազմակերպվեն Սյունիքի մարզի դպրոցներում:
Արցախցի շուրջ 300 երեխաներ գտնվում են Հայաստանում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն կարողանում ընտանիք վերադառնալ։