ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին։
Հիշեցնենք, որ երկարատև ծանր հիվանդությունից հետո երեկ մահացել է ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։ Նա 74 տարեկան էր։
Նա երեք տարի՝ 2014-2017 թթ., եղել է խորհրդարանի նախագահը:
Գալուստ Սահակյանը մի քանի գումարումների պատգամավոր է եղել, երկար տարիներ ղեկավարել է ՀՀԿ խմբակցությունը: