Ի գիտություն Արցախի սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկությունների՝ Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի պահեստներում առկա են սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ, որը հիմնադրամը պատրաստ է տրամադրել սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին՝ լրացնելու ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա և բնակչության կողմից սպառվող հաճարի պակասը:
Տնտեսվարողները հաճարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 393 դրամով: Ցանկացողները կարող են դիմել Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ՝ իրենց հետ ունենալով ձեռնարկության տնօրենի անձնագրի պատճենը և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (097) 15 15 55 հեռախոսահամարով։