Արմավիրի մարզի Շահումյան գյուղն ամբողջովին վերանորոգված և գույքով համալրված ամբուլատորիա ունի՝ տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: Այն կապահովի 4600 բնակիչ ունեցող 4 գյուղի առաջնային բուժօգնությունը:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը մասնակցել է ամբուլատորիայի բացմանը: Այն վերանորոգվել և կահավորվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և բարերարների աջակցությամբ:
Փոխնախարարը եղել է նաև Նալբանդյան գյուղում, որտեղ կառուցված ամբուլատորիայի նոր շենքի կահավորումը ևս իրականացվել է միջազգային գործընկերների աջակցությամբ:
Հանրապետության մարզերում 2023 թվականի բյուջեի միջոցներով 10 պոլիկլինիկա և 20 գյուղական ամբուլատորիա ամբողջությամբ կվերանորոգվեն ու կհագեցվեն նոր սարքավորումներով, նշված է նախարարության հաղորդագրությունում: