Աֆղանստանի երկու նահանգում թալիբները հրապարակայնորեն մտրակել են 30 մարդու, տարբեր մեղադրանքներով, գրում է РИА Новости-ն:
Ջավզջան նահանգի գլխավոր դատավորն ասել է, որ 22 դատապարտյալ, այդ թվում՝ երեք կին, ստացել են մտրակի 25-39 հարված՝ գողության, ամուսնական դավաճանության և թմրամիջոցների վաճառքի մեղադրանքով: Հրապարակային պատժին մասնակցել են տեղական պաշտոնյաներ, աստվածաբաններ և ցեղերի ավագանիներ:
Նույն մեղադրանքներով 7 տղամարդու և 1 կնոջ են մտրակել Կապիսա գավառում։
Իսլամական օրենսդրության մեջ (Շարիաթ) հադդ կատեգորիայի հանցագործությունները (շնություն, գողություն, ալկոհոլի օգտագործում) պատժվում են տարբեր տեսակի պատիժներով, այդ թվում՝ վերջույթների անդամահատում, հրապարակային մտրակում և քարկոծում: