ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը իր գործընկերների հետ դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:
«Գործընկերներիս հետ նամակ եմ հղել նախագահին՝ կոչ անելով նրան գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց»,- գրել է Փալոնը Թվիթերի իր միկրոբլոգում: