Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնից սրտային պաթոլոգիայով
հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի:
Արցախի շտապօգնության մեքենային ուղեկցել են ռուս խաղաղապահ զորակազմի և ԿՄԽԿ մեքենաները: