Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19։26-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Մ. Գոշ փողոցի բնակելի շենքերից մեկի բնակարանի խոհանոցում տեղադրված գազօջախից ծուխ է ելնում։ Այդ մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Հրդեհը շիջելու և վտանգը վերացնելու նպատակով դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծխի պատճառ է հանդիսացել ջեռոցում տեղադրված պլաստմասսե իրը, որը տաքանալուց հետո ծուխ է տարածել։ Հրդեհ չի եղել։
Անվտանգության վերաբերյալ բացատրական և իրազեկման աշխատանքներից հետո հրշեջ փրկարարները վերադարձել են մշտական տեղակայման վայր։
Արցախի ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է բնակիչներին` Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների և գազի սարքավորումների օգտագործաման ժամանակ՝ խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: