Բարեգործական տոնավաճառ, որի հասույթն ուղղվելու է կրծքագեղձի քաղցկեղ ունեցող՝ սոցիալապես անապահով կանանց քիմիաթերապիայի ու անհրաժեշտ դեղորայքային բուժմանը:
Մեկօրյա միջոցառումը կազմակերպել են «Լոֆթ» երևանյան կենտրոնն ու «Եվրոպա Դոննա Արմենիա» հասարակական կազմակերպությունը:
Տոնավաճառը նվիրած է «Լոֆթի» 8-ամյա տարեդարձին: Տարածքում շրջել, ներկայացված տեսականուն ծանոթացել են ՀՀ առողջապահության, նաև աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարները:
Կազմակերպիչների խոսքով՝ նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը, կոչ անել կանանց՝ պարբերաբար այցելել բժշկի:
Արևիկ Համբարձումյան («Լոֆթ» կենտրոնների գլխավոր տնօրեն) - Մեր ամբողջ թիմը այսօր տրամադրվել է «Եվրոպա Դոննա Արմենիայի» հետ իրականացնել ոչ միայն տոնավաճառ, այլև իրազեկման մեծ արշավ՝ մեր կանանց տեղյակ պահելու, որ երբեմն կարելի է չգնալ, օրինակ՝ գեղեցության սրահ և այդ գումարն օգտագործել սքրինինգի համար ու կանխարգելել այս չարիքը:
Արտակ Ջումայան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Նման ծրագրեր պետք է շատ լինեն, որ նախ՝ կանխարգելենք հիվանդությունները և կարողանանք հասկանալ, որ քաղցկեղը դատավճիռ չէ, ու պետք է պայքարել, և հետո՝ քայլ առ քայլ պետք է գնալ բուժման ճանապարհով: