Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում գրել է.
«Շրջանառվում է մի տեսանյութ, թե ինչպես են ԵՄ դիտորդական առաքելության անդամները հետևում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ Պարեկային խումբն այդ ժամանակ գտնվել է անցակետում` հայ-ադրբեջանական սահմանից մոտ 1,2 կմ հեռու:
ԵՄ դիտորդական առաքելությունը, իր մանդատի համաձայն, գործում է բացառապես Հայաստանի տարածքում և չի մտել Լաչինի միջանցք»: