ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը հայտարարել է, որ Վաշինգտոնն այժմ Մոսկվայի կողմից լուրջ տրամադրվածություն չի տեսնում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով իրական բանակցությունների համար:
ԿՀՎ ղեկավարն անհանգստություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության ամրապնդմամբ և ասե, որ մտավախություն ունեն, որ ժամանակի ընթացքում այն կարող է վերաճել պաշտպանության ոլորտում լայնամասշտաբ գործընկերության։
Բըրնսի խոսքով՝ այդ գործընկերային հարաբերություններն ազդեցություն են ունենում Ուկրաինայում ռազմական գործողությունների վրա և կարող են «ավելի վտանգավոր ազդեցություն ունենալ նաև Մերձավոր Արևելքում, եթե դրանք շարունակվեն»:
«Այնպես որ, մենք դրան շատ-շատ լուրջ ենք վերաբերվում»,- ընդգծել է ամերիկացի պաշտոնյան: