Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է երկրի բարձրաաստիճան զինվորական ղեկավարների հետ, որոնք նախագահին զեկույցներ են ներկայացրել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, Ուկրաինայում մարտական գործողությունների հրամանատար Սերգեյ Սուրովիկինը և բարձրաստիճան այլ ղեկավարներ:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Պուտինը ծանոթացել է մարտերում ներգրավված ռազմական ճյուղերի միասնական շտաբի աշխատանքներին։
«Երկրի ղեկավարը երեկ ամբողջ օրվա ընթացքում աշխատել է շտաբում, ծանոթացել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին զեկույցին, առանձին հանդիպումներ անցկացրել հրամանատարների հետ»,- ասել է Պեսկովը։