Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում շարունակվում է ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների ցուցակը համալրելու գործընթացը:
ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը տեղեկացնում է, որ գրավոր քննությանը մասնակցելու համար կարող են դիմել այն անձինք, ովքեր կներկայացնեն համապատասխան փաստաթղթերը և միաժամանակ կբավարարեն «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով սահմանված պահանջներին:
Ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) ցուցակում ընդգրկվելու ցանկություն ունեցող համապատասխան անձանց փաստաթղթերն ընդունվում են մինչև 2022թ. դեկտեմբերի 23-ը ներառյալ՝ ՀՀ քննչական կոմիտեում:
ՀՀ քննչական կոմիտեի անձնակազմի կառավարման վարչության փոխանցմամբ՝ ներկա պահին ընթանում են 2023 թվականի հունվարի 25-ին նախատեսվող գրավոր քննության նախապատրաստական աշխատանքները, և ստորաբաժանման աշխատակիցները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ` քննական աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:
Գրավոր քննության հարցերը կազմված են լինելու Հայաստանի Հանրապետության քրեական իրավունքի, քրեական դատավարության իրավունքի և քրեագիտության բնագավառներից, իսկ գրավոր քննության արդյունքները հրապարակելուց հետո, սեղմ ժամկետում, անցկացվելու է բանավոր քննություն, որին կարող են մասնակցել գրավոր քննությունից դրական (50 միավոր) գնահատական ստացած հայտատուները: