«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն ընտրությունից հետո ԱԺ նիստում երդվում է:
Այսպես, ՍԴ նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը ԱԺ ամբիոնից երդվեցին:
«Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելով՝ երդվում եմ ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ ՍԴ դատավորի բարձր կոչմանը»,- երդվեցին դատավորները: