«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը տեղեկացրել է՝ այսօր Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպանատանը արտակարգ և լիազոր դեսպան Կալին Վասիլև Անաստասովի հետ ստորագրել է դրամաշնորհային պայմանագիր, ըստ որի՝ Բուլղարիայի Կառավարությունը «Կրթության որակի բարձրացումը կայուն նորարարական տեխնոլոգիաների միջոցով» ծրագրի շրջանակներում ֆինանսավորելու է Պոլիտեխնիկի մասնաշենքերից մեկի տանիքին ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագիրը:
«Ողջ կայանը նախագծվելու և կառուցվելու է մեր մասնագիտական թիմի (գիտնականներ, ասպիրանտներ, երիտասարդ մասնագետներ և տեխնիկական աշխատակիցներ) կողմից:
Ծրագրի շրջանակներում նախագծվող և կառուցվող ֆոտովոլտային կայանը կապահովի կայուն, անկախ, զրո արտանետումներով և անվճար էլեկտրաէներգիա, կնպաստի աշխատանքային մասնագիտական թիմի կոմպետենցիաների զարգացմանը, ինչպես նաև կօգտագործվի ուսումնական և գիտական գործընթացում»,- Ֆեյսբուքի էջում գրել է Վարդանյանը: