Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր արդեն երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը` մասնավորապես՝ ժամը 20:10-ին կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: