Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում նշանակեց Շիրակի մարզի Անի համայնքում համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների անցկացման օրը։ Այն կկայանա 2023 թվականի մարտի 26-ին։
Ընտրողների ցուցակները տեղամասային կենտրոններում՝ բոլորի համար տեսանելի վայրում, ինչպես նաև ոստիկանության պաշտոնական կայքում հասանելի կլինեն 2023 փետրվարի 14-ից, ուստի յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև 2023 թվականի մարտի 12-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ վարչության համապատասխան տարածքային բաժանմունք:
Կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել 2023 թվականի փետրվարի 9-ից մինչև փետրվարի 19-ը՝ մինչև ժամը 18:00-ը:
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի փետրվարի 19-ից մինչև փետրվարի 24-ը: