Եվրամիության երկրների և կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել Խորվաթիայի՝ Շենգենյան գոտի մտնելուն և հույս են հայտնել, որ Բուլղարիան ու Ռումինիան կկարողանան դա անել 2023 թվականին։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հայտնում է ТАСС-ը։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ Եվրահանձնաժողովն ամեն ինչ կանի, որպեսզի Բուլղարիան ու Ռումինիան հնարավորինս շուտ միանան Շենգենին։
Դեկտեմբերի 8-ին Բրյուսելում ԵՄ ներքին գործերի և արդարադատության խորհրդի նիստում հավանություն էր տրվել Խորվաթիայի միացմանը Շենգենյան գոտուն, մինչդեռ Ռումինիայի և Բուլղարիայի դիմումները մերժվել էին Ավստրիայի և Նիդերլանդների դեմ քվեարկությամբ։