ԱՄՆ-ը ճանաչում է Ուկրաինայի իրավունքը՝ պլանավորելու և իրականացնելու ռազմական գործողություններ Ղրիմում, քանի որ թերակղզին համարում է ուկրաինական տարածք՝ ասել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Ղրիմն Ուկրաինա է, և ուկրաինացիներն իրավունք ունեն որոշելու, թե իրենց երկրի ներսում որտեղ իրականացնեն գործողություններ, ինչպես, ինչ տեմպերով, ինչ մասշտաբով և ինչ ժամկետներում»,- լրագրողներին ասել է Քիրբին:
Նա հրաժարվել է մեկնաբանել NBC-ի հաղորդումը, ըստ որի՝ ԱՄՆ վարչակազմն ընդունում է, որ ուկրաինական կողմը Ղրիմը հետ վերցնելու համար ռազմական հնարավորություններ ունի, սակայն կարծում է, որ նման փորձերը հղի են միջուկային էսկալացիայով։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ հայտարարել է, որ Սպիտակ տան կարծիքով Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու ժամանակը դեռ չի եկել։