ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի հավանություն է տվել Պուերտո Ռիկոյի կարգավիճակի մասին օրինագծին, որը թույլ է տալիս 2023 թվականին հանրաքվե անցկացնել այդ տարածքի ապագայի վերաբերյալ: Փաստաթուղթը նախատեսում է ԱՄՆ-ի հետ կապված կղզի պետության բնակիչներին ներկայացնել երեք հարց՝ անկախության տրամադրում, ԱՄՆ-ին միանալ որպես լիարժեք նահանգ և Միացյալ Նահանգների հետ ազատ ասոցացման մասին համաձայնագրի կնքում, ինչպիսին արդեն ստորագրվել է Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների, Մարշալյան կղզիների և Պալաուի Հանրապետությունների հետ:
The Wall Street Journal-ը նշում է, որ նախաձեռնությանն աջակցել է Ջո Բայդենի վարչակազմը։ Միաժամանակ, հանրապետականները դեմ են օրինագծին, քանի որ, ըստ նրանց, այն կղզու բնակիչներին հնարավորություն չի տալիս քվեարկել իրենց ներկայիս կարգավիճակի պահպանման օգտին:
Պուերտո Ռիկոյի տարածքը հայտնվել է ԱՄՆ-ի վերահսկողության տակ 1898 թվականին իսպանա-ամերիկյան պատերազմից հետո։ 1950 թվականին ներքին քաղաքականության հարցերը փոխանցվեցին տեղական վարչակազմին, որն ամրագրվեց Պուերտո Ռիկայի 1952 թվականի սահմանադրությամբ։ Այժմ կղզու բնակիչները ԱՄՆ քաղաքացիներ են, սակայն նրանք չեն կարող քվեարկել նախագահական ընտրություններում և Կոնգրեսում ունեն միայն մեկ ներկայացուցիչ՝ սահմանափակ ձայնի իրավունքով։