ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն այցելել է Կապան համայնքի սահմանամերձ Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոց:
«Նախորդ տարի ԿԳՄՍ նախարարությունը, ընդունելով մեր խնդրանքը, ներառել էր դպրոցը վերանորոգվող դպրոցների ցանկում, ինչը շատ կարևոր է հրատապ խնդիրների լուծման տեսանկյունից:
Այցիս ընթացքում ծանոթացա առկա խնդիրներին և արձանագրեցի դպրոցի տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը կրթական գործընթացների պատշաճ կազմակերպման համար:
Առաջիկայում մասնավորի հետ համագործակցությամբ կփորձենք լուծել տեխնիկական վերազինման խնդիրը»,- գրել է պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում: