Ժամը 16։30-ի դրությամբ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն Ադրբեջանի կողմից շարունակում է արգելափակված մնալ:
Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Ինչպես հայտնում է Factor.am կայքը, Հայաստանում առաքելություն իրականացնող ԵՄ քաղաքացիական դիտորդները Գորիս-Ստեփանակերտ փակ ճանապարհահատվածում դիտարկում են իրականացնում: