ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը տեղեկացրել է՝ այսօր Ազգային ժողովում ընդունել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը և ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Քննարկել ենք Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը և մեր համատեղ աշխատանքները` միջազգային և դիվանագիտական գործիքակազմերով օր առաջ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը:
Վերահաստատել ենք մեր միասնականությունը՝ համատեղ ուժերով շարունակելու պայքարը»,- Ֆեյսբուքի էջում գրել է Կոնջորյանը: