Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել, որն այսօր, օրենքով սահմանված կարգով, քննարկվել է ԲԴԽ-ում։
Ստեփան Միքայելյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, այսօրվանից դադարել են:
Տեղեկացնենք՝ Ստեփան Միքայելյանը կշարունակի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում: