Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցման վերաբերյալ «Լուրեր»-ի հարցին:
«Մենք զբաղվում ենք հենց տրանսպորտային-տնտեսական կապերի ապաշրջափակմամբ, որոնք առաջին հերթին անհրաժեշտ են այդ ներուժի զարգացման, իրավիճակը խաղաղ հուն բերելու, կյանքը վերադարձնելու, նորմալ հարաբերություններ հաստատելու համար։ Մենք կենտրոնացած ենք այդ կապակցությամբ բարդ հարցերի լուծման ուղղությամբ, այլ ոչ թե նորերի ստեղծման»,- ասել է դիվանագետը։