ՀՀ կառավարության որոշմամբ, Էկոնոմիկայի նախարարության առաջարկով, ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվել ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման նկատմամբ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Որոշման 4-րդ կետով սահմանվել է բացառություն՝ ՀՀ-ի տարածքից երրորդ երկրներ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման վրա, որոնց համար համաձայն 2015 թ․ ապրիլի 21-ի ԵՏՀ հանձնաժողովի Կոլեգիայի N30 որոշման՝ 2022-ի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվել է արտահանման մեկանգամյա կամ գլխավոր լիցենզիա և որոնց ժամկետը լրանում է 2022 թ․ դեկտեմբերի 30-ին: