Եռակողմ պայմանավորվածությունները համարժեք են բոլոր երեք պետությունների կատարման պարտավորությունների տեսանկյունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը միասին են մշակել այդ պայմանավորվածությունները։ Նրանք պայմանավորվել են այն բաների մասին, որոնք հետո գրվել են թղթի վրա, որը ստորագրել են կողմերը»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Բաքուն անպատիժ խախտում այդ պայմանավորվածությունները։
Նրա խոսքով՝ ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի այն հանգամանքը, որ այդ փաստաթուղթը պետք է համարժեք լինի բոլոր կողմերի համար. բոլորը պետք է կատարեն այն, ինչը ստորագրել են։