Արցախյան ռազմական գործողությունների մասնակիցները 2022 թվականի «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հնարավորություն են ունեցել 5 ուղղությամբ անվճար ստանալ տեխնոլոգիական կրթություն: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից:
Դիմորդների թիվը 295 է, որոնցից Երևանից՝ 136, մարզերից և Արցախի Հանրապետությունից՝ 159:
Ներկայումս սովորում է 135 մասնակից, որոնցից Երևանից՝ 65 մասնակից, մարզերից և Արցախի Հանրապետությունից՝ 70 մասնակից: