Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ նշվում է.
«Հաշվի առնելով, որ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը Ադրբեջանի հատվածում նույնպես արգելափակված է, և Արցախը զրկված է գազից, Արցախի բնակիչներին կոչ ենք անում խնայողաբսր օգտագործել էլեկտրաէներգիան և վառելիքը։
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին` 119 հեռախոսահամարով»։