Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը՝ արձագանքելով ТАСС-ի թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանելու Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Մենք հույս ունենք, որ համապատասխան երկրները կամրապնդեն երկխոսությունը, ինչպես նաև համատեղ կաջակցեն տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և քաղաքացիների խաղաղ կյանքին»,- ասել է պաշտոնյան: