Նրանց, ովքեր զբաղված են ռուս խաղաղապահների հասցեին սադրիչ հայտարարություններով, կոչ ենք անում դադարել դա անել: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Պատասխանելով Ռուսաստանին Ադրբեջանի հղած նոտայի վերաբերյալ հարցին, որով Բաքուն մեղադրում է Մոսկվային «բնապահպանների» շրջայցը Կաշենի և Դրմբոնի հանքավայրեր չապահովելու համար, Զախարովան խոստացել է ճշտել՝ ինչի մասին է խոսքը: