ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր Ֆրանսիայի խորհրդարանում հանդիպեցինք Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Անն Լորանս Պրետելին, խմբի անդամ Գիյոմ Կասաբյանին, ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը»:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: