Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում միջազգային հանրությանը՝ վերահաստատել իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ առանց հարկադրանքի: Այս մասին նշված է կազմակերպության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է։ Մեզ անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը դադարեցրել է նաև գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել տարածաշրջանի բնակիչներին գազի անխափան մատակարարումը։ Ի վերջո, մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին կոչ ենք անում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ՝ նրանց ազատ տեղաշարժը»,- նշել են կազմակերպությունում: