Ֆինլանդիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմանը:
«Ֆինլանդիան խոր մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներին։ Այս իրադարձությունները կարող են վտանգել շարունակվող խաղաղության գործընթացը, որն ուղղված է բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի կայացմանը»,- նշված է Ֆինլանդիայի ԱԳՆ-ի՝ Twitter-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։