Նիդերլանդները ուշադիր հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին։ Այս մասին նշված է Նիդերլանդների ԱԳՆ Twitter-ի գրառման մեջ:
«Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը և կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին՝ հնարավորինս շուտ վերսկսել խաղաղության շուրջ բանակցությունները»,- նշել է Նիդերլանդների ԱԳՆ-ն։