ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման և գազի մատակարարման դադարեցման հետևանքով Լեռնային Ղարաբաղում 120 հազար մարդ հայտնվել է պատանդի կարգավիճակում։ Դպրոցներն ու մանկապարտեզները ստիպված են դադարեցնել աշխատանքը. 22 հազար երեխա զրկված է կրթության իրավունքից»,- գրել է վարչապետը: