ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ խոսել են Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին:
«Ֆրանսիայի Սենատում այսօր հանդիպեցինք Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար պրն Դըվինազին, ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամն ու հետևանքները»,- գրել է Ղազարյանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը և Վլադիմիր Վարդանյանը: