ԱՄՆ Սենատը քվեարկել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Քվինի թեկնածության օգտին:
Քվինը Ուկրաինայում դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար է եղել 2019 թվականից:
2016-2019 թվականներին զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ-ի փոխդեսպանի պաշտոնակատարի, ինչպես նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում ԵՄ, Ուկրաինայի և Բելառուսի հարցերով տնօրենի պաշտոնները:
Քվինը կփոխարինի դեսպան Լին Թրեյսիին, որը նշանակվել է 2019 թվականին: