Կանադան Ադրբեջանին կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Այս մասին ասված է Կանադայի ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ:
«Կանադան ուշադիր հետևում է Լաչինի միջանցքի փակմանը: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում դարձյալ բացել միջանցքը և ապահովել տեղաշարժի ազատություն` հումանիտար հնարավոր ցանկացած ազդեցությունից խուսափելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ նման կոչով հանդես էին եկել Ֆրանսիայի, Կիպրոսի ԱԳՆ-ները, ԱՄՆ Պետդեպը և ԵՄ-ն: