ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին հետևյալ գրառումն է արել թվիթերյան միկրոբլոգում.
«Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում:
ՄԹ-ն հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարով ստանձնած բոլոր պարտավորությունները։
Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով»: