Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը:
Ժոզեպ Բորելի խոսքով՝ այդուհանդերձ, Հայաստան խումբ կուղարկվի, որպեսզի ծրագրի հաջորդ տարի քաղաքացիական առաքելության հնարավոր տեղակայումը։
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հույս է հայտնել, որ նոր առաքելությունը չի ուշանա, քանի որ մեր երկրի համար մարտահրավերները պահպանվում են:
Մանրամասները՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: