Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի առաջնորդ Ալեքսանդր Բորդովի հետ:
⠀
Վրթանեսը Սրբազանը ընդգծել է ռուս համայնքի նշանակալի ներդրումը Արցախի Հանրապետությունում ռուս ուղղափառության վերածննդի, ազգամիջյան և միջկրոնական հարաբերությունների զարգացման գործում՝ հատուկ ուշադրություն դարձնելով Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ծխականների միջև կապերի ամրապնդման գործում ռուս համայնքի ներդրմանը։
⠀
Հանդիպման հիմնական թեման Լաչինի միջանցքի արգելափակումն էր՝ Ադրբեջանի կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական կոպտագույն խախտումը, ինչպես նաև ներկայիս ստեղծված հումանիտար իրավիճակը։
⠀
Ընդգծվել է Ադրբեջանի ղեկավարության հանցավոր արարքների իրավական գնահատականի կարևորությունը։
⠀
Ալեքսանդր Բորդովն իր հերթին խորին երախտագիտություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին՝ վերջին հարյուր և ավելի տարինների ընթացքում Արցախում առաջին Ուղղափառ եկեղեցու կառուցման գործում ներդրած ջանքերի համար, ինչպես նաև Արցախի Հանրապետության ռուսական համայնքի և Ուղղափառ Եկեղեցու հավատացյալների հանդեպ ուշադիր վերաբերմունքի համար: