Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական նախագիծ, որով առաջարկվում է ներդնել Քրեակատարողական ծառայության ծառայողների (բացառությամբ քրեակատարողական հիմնարկներում նոր ստեղծվող անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) ատեստավորման և դրա հիման վրա հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու կառուցակարգ։ Քրեակատարողական ծառայողները ենթակա են ատեստավորման օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում և կարող են կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան մինչև երկու անգամ:
Նախագծով ամրագրված կարգավորումներն ուղղված են Քրեակատարողական ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող նոր կադրերի պատրաստմանը, ինչպես նաև նրանց սոցիալական ապահովության անհրաժեշտ մակարդակի սահմանմանը, որը կնպաստի քրեակատարողական համակարգն ավելի գրավիչ դարձնելուն՝ այդպիսով երաշխավորելով ինչպես թափուր հաստիքների համալրումը, այնպես էլ որակյալ կադրերի ներգրավումը: