Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում, Կապանի բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, հրացանի, պայթուցիչներով նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնումներ։
«Կալաշնիկովի» ինքնաձիգների և տարբեր տեսակի ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Գորիսի ոստիկանների բացատրական աշխատանքը. արձանագրվել է երկու դեպք։ Ոստիկանության Սիսիանի բաժնում էլ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, գնդացիրի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Տարբեր տեսակի հրացանների, պայթուցիչներով նռնակների և փամփուշտների կամավոր հանձնումներն էլ արձանագրվել են Մեղրիի բաժնում։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։