Ադրբեջանական սադրանքի հետևանքով Արցախ չվերադարձած աշակերտների մի խմբին այսօր հյուրընկալել էին Առաջին ալիքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:
««Մանկական Եվրատեսիլը» դիտելու նպատակով Երևան եկած երեխաները հանդիպեցին «Յունիսեֆի» դեսպան Մալենային, որը հույս հայտնեց, որ երեխաների հիմնարար իրավունքների խախտման վերաբերյալ միջազգային համարժեք արձագանք կլինի և երեխաները վերադառնան իրենց ծնողների մոտ»,- գրել է նա: