Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր հանդիպել է Amundi Եվրոպայում ամենախոշոր ակտիվների կառավարման, Ֆրանսիական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթի, «Ամունդի-Ակբա Ասենթ Մենեջմենթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ժան Մազեջյանի, գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի և խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանի հետ։ Այդ մասին նախարարը գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Քննարկել ենք Հայաստանի տնտեսության արդիականացմանն ուղղված նոր նախաձեռնությունների, կապիտալի շուկայի զարգացման, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների ներգրավման և առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր»,- գրառման մեջ նշել է Վահան Քերոբյանը և ավելացրել, որ անդրադարձ է եղել նաև տնտեսության տարբեր ճյուղերում նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների ընդլայնմանը: