ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Թվիթերի իր էջում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:
ԱԺ նախագահը, մասնավորապես, գրել է. «Քաղաքացիական հագուստով և սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության:
Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ:
Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա...»: